secondary
home

ԹՎԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Թվային միջավայրում արդյունավետ, գրագետ եւ անվտանգ աշխատանքի համար

Մեր մասին

«Թվային հմտությունների շտեմարան» առցանց դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի հմուտ, գրագետ և անվտանգ գործել թվային միջավայրում: Այն հատկապես օգտակար կլինի իրենց աշխատանքային ուղին նոր սկսող ուսանողներին, այլ ոլորտներից դեպի ՏՏ ոլորտ անցնել ցանկացողներին, աշխատանքի ֆրիլանս ձևաչափով հետաքրքրվողներին, գլոբալ ընկերություններում հեռավար աշխատել ցանկացողներին, և առհասարակ, մասնագիտական ավելի բարձր որակավորման ձգտողներին։

Դասընթացի բովանդակությունը լիովին յուրացնելու համար պահանջվում է անգլերենի առնվազն բազային կամ միջին մակարդակ, օֆիսային ծրագրերից և ինտերնետից օգտվելու որոշակի փորձ։


Սա համապարփակ, տեղեկատվությամբ հարուստ առցանց դասընթաց է բաղկացած  հսկայական քանակի օգտակար տեղեկատվությամբ հագեցած մի քանի տասնյակ վիդեո դասերից և օգտակար նյութերից։ 


  • 9 բաժին

  • 15+ ժամ վիդեոդասեր

  • Անհատական ​​աջակցություն 

  • Թեստեր և առաջադրանքներ

  • Օգտակար հոդվածներ, ձևանմուշներ, ռեսուրսներ

  • Առցանց փակ ուսումնական խումբ

  • Անհատական կողմնորոշիչ խորհրդատվություն



Դասընթացն ավարտելով մասնակիցները կունենան այն անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները, որպեսզի կարողանան հավակնել տարբեր հաստիքների ինչպես ՏՏ ընկերություններում, այնպես էլ սկսել դիմել ֆրիլանս հնարավորությունների, դառնալով հեռավար խորհրդատու որևէ մասնագիտական ոլորտում, օրինակ բովանդակություն ստեղծող, SMM մասնագետ, դիզայներ, վաճառքների մասնագետ․․․ կամ աշխատելու որպես վիրտուալ օգնական իսկ հետագայում նաև թվային բիզնեսի (digital business manager) կամ նախագծի ղեկավար։


Դասընթացի մոտավոր տևողությունը 8-10 շաբաթ է։ 

Առաջին հոսքին մասնակցության արժեքը՝ 49 000 դրամ։ 

Մեկնարկը՝ 2022թ․ մարտի 2:


ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբի հետ համատեղ ջանքերով դասընթացին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն կստանա 50 մասնակից թիրախային խմբերից։

 


Նախապատվությունը կտրվի միջին տարիքի կանանց և մայրերին, ռազմական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին, Արցախից տեղահանվածներին, տեղաշարժման սահմանափակումներ ունեցող դիմորդներին։


Դիմորդների ընտրությունը կիրականացվի մրցութային հիմունքներով, ներառելով համապատասխան հմտությունների գնահատում և հարցազրույց։


Գրանցումը՝ http://www.linaster.com/digitalcourse

Վերջնաժամկետը՝ փետրվարի 18, 2022:


Ասել, որ մենք սիրում ենք անգլերենը, նշանակում է ոչինչ չասել։ Այն մեզ համար ապրելակերպ է, արտահայտվելու միջոց ու բանալի, որը բացումը է աշխարհի գրեթե բոլոր երկրների դռները։

Դասընթացի հեղինակները

teme

Արփինե Գրիգորյան

teme

Լիլիթ Խաչիկյան

Մասնակիցների կարծիքները

student

Տաթև Հարությունյան

Այնքան շատ անհրաժեշտ տեղեկատվություն ստացա դասընթացն անցնելիս, որի մասին անգամ չէի լսել։ Դուք հսակայական աշխատանք եք կատարել, ինչի համար ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։

student

Գայանե Սողոմոնյան

Նյութերը հետաքրքիր ու օգտակար էին, անձամբ ինձ համար առավել ինֆորմատիվ էին հետևյալ թեմաները՝ Google sheets/Excel, Trello, PDF, Canva։ Շնորհակալ եմ հեղինակներին, որ ջանք ու ժամանակ չեն խնայել, մշակել են գործնական ու կարևոր դասընթաց։ Հատկապես գնահատելի էր սեփական փորձի ու պրակտիկ օրինակների ներկայացումը։

student

Արմենուհի Բոքսյան

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հեղինակներին։ Դասընթացը հոյակապ էր և ես իսկապես դրա ամեն րոպեն վայելեցի։ Բովանդակությունը շատ ինֆորմատիվ էր և չափազանց օգտակար։